Քիմ Քարդաշյանը «սոցցանցերում կորուստներ ունի» (լուսանկարներ)
Լուսանկարներ
Քիմ Քարդաշյանի Instagram-ի հետևորդները կտրուկ նվազել են: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
44-ամյա ռեալիթի աստղը քաղաքական հայտարարություն է արել՝ երկուշաբթի օրը նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ տարածելով առաջին տիկին Մելանյա Թրամփի լուսանկարը։
Այս գրառումը բուռն արձագանք է առաջացրել նրա երկրպագուներից շատերի մոտ, երբ նրա Instagram-ի մոտ 150,000 հետևորդները երես են թեքել աստղից, հայտնում է New York Post-ը:
Ըստ Socially Powerful ազդեցիկ մարքեթինգային գործակալության կողմից վերլուծված տվյալների՝ Քիմը կորցրել է Instagram-ի 144,963 հետևորդ՝ նկարը վերբեռնելուց հետո։
Ներկայումս նա Instagram-ում ունի 358 միլիոն հետևորդ։
SKIMS-ի հիմնադիրը կորցրել է նաև 9553 հետևորդ X-ում, որտեղ նա այժմ ունի 75,1 միլիոն հետևորդ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)