Ուկրաինայում հակամարտությունը մոտենում է շրջադարձային կետի․ Ֆիդան
Թուրքիա
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը մոտենում է շրջադարձային կետին, և Անկարան պատրաստ է աջակցել դրա կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին նա ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Քաջա Կալլասի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում շուրջ չորս տարի շարունակվող պատերազմն այժմ մոտենում է շրջադարձային կետի: Այս համատեքստում մենք կարծում ենք, որ դիվանագիտությունը մշտական և արդար լուծման միակ տարբերակն է: Մենք պատրաստ ենք աջակցելու նախաձեռնություններին, որոնք ուղղված են պատերազմը հնարավորինս արագ դադարեցնելու նպատակով բանակցային գործընթացը վերակենդանացնելու նպատակիմ», - ասել է Ֆիդանը։
