Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ 

«Հակոբը պայքարել է, որ արցախյան հողը հայկական մնա, հիմա ես եմ իր գործը շարունակողը». ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր, ցերեկները փախչում էր մանկապարտեզից: Կոնդում էինք ապրում, քնի ժամին դուրս էր գալիս, բակում խաղում ընկերների հետ, հետո վերադառնում անկողին: Ծնված օրվանից ազատություն էր սիրում: Իր եղբայրն իրենից երկու տարով մեծ է, և իր շփումն էլ տարիքով ավելի մեծերի հետ էր, իր հասակակիցներին երեխա էր համարում: Փոքր տարիքից պաշտպանում էր նրանց: Նույն կերպ, երբ սեպտեմբերի 27-ին եկավ ու ասաց, որ մեկնում է Արցախ, մեր այն խոսքին, որ մեկերկու օր սպասի, արձագանքեց՝ բա երեխեքին ո՞վ պիտի տիրություն անի: Զինվորներն իր համար երեխաներ էին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արան՝ Հակոբի հայրիկը:

Նշում է՝ մշտապես կանգնած էր թույլերի կողքին, եթե կռվի մեջ էր հայտնվում, ապա ուրիշին պաշտպանելու համար, արդարության մարտիկ էր ծառայության տարիներին, ամենուր և ամեն պահի: «Ութերորդ դասարանից իր հետ հաշվի եմ նստել, իրեն կարող էիր վստահել՝ որպես հասուն մարդու»:

Դպրոցին զուգահեռ Հակոբը նաև սպորտի է հաճախել: Երեք ամիս քիքբոքսինգի հաճախելուց հետո ութ տարեկանում մասնակցել է Երևանի քիքբոքսինգի առաջնությանը և գրավել առաջին տեղը։ Հինգերորդ դասարանում հաճախել է թեքվանդոյի, այնուհետև՝ հունահռոմեական ըմբշամարտի։ Հայրիկի խոսքով, շատ էր սիրում ըմբշամարտը։ Հակոբը սովորել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում: Այն ավարտելուց հետո հարցազրույցով ընդունվել է ԵՊՀ-ի կիրառական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ։ Գերազանց առաջադիմություն է ունեցել ամենուր: Համալսարանում սովորելու տարիներին Հակոբն ընտանիք է կազմում, Տաթևիկի հետ երկու որդի ունենում: Համալսարանն ավարտելուց հետո 2009 թվականին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Սկզբում ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում։ Մի քանի ամիս ծառայելուց հետո դիմել է զորամասի հրամանատարությանը՝ խնդրելով միջնորդել, որ իր ծառայությունը շարունակի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Վեց ամիս սովորելուց հետո ստանում է լեյտենանտի կոչում և 2010 թ. մարտի 3-ին ծառայության անցնում Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասում՝ որպես հրաձգային դասակի հրամանատար։ Որպես սպա՝ նա ծառայել է Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանում: 2013 թվականին նշանակվել է հակատանկային դասակի հրամանատար՝ փաստացի իրականացնելով հատուկ նշանակության հակադիվերսիոն դասակի հրամանատարությունը։

Արան վերհիշում է 2014 թ. օգոստոսյան դեպքերը: «Այդ օրերին լայնածավալ հարձակում եղավ ամբողջ Մարտակերտի ճակատով, այդ դեպքերը համեմատվում են Քառօրյա պատերազմի հետ: Այդ ժամանակ մեկ ամիս շարունակ թուրքերն ամբողջ Մարտակերտի ճակատով հարձակվում էին: Մեկ ամիս շարունակ Հակոբը մնացել է այդտեղ, տիրապետում էր ծանր տեխնիկային, բոլոր գործողություններն ինքն է իրականացրել, ասվում է՝ այդ ժամանակահատվածում մոտ 200 դիվերսիոն գործողություն է եղել: Եթե Մարտակերտի ամբողջ ճակատը բաժանում ենք երկու գումարտակի միջև, այդ մեկ ամսվա ընթացքում 100-ից ավելի դիվերսիոն գործողություն է հետ մղել: Ցավոք, այդ գործողությունների ընթացքում Հակոբը կորցրեց իր լավագույն ընկերներից մի քանիսին։

Իր զինվորները պատմում են՝ 2013-2015 թթ. 9-ից 10 տարբեր պոստեր են պահել: Որտեղ խնդիր էր լինում, տվյալ դիրքից դասակը դուրս էին բերում, ուղարկում էին Հակոբին իր խմբով: Իր զինվորների համար ավագ ընկեր էր, եղբայր, հրամանատար, ցանկացած հարցում յուրաքանչյուրի կողքին էր: Իր զինվորները պատմում են՝ երբեք չեն տեսել, որ Հակոբը գիշերները քներ, մշտապես զգոն էր, իր քնի ժամը առավոտյան յոթից ինն էր: Եթե իր զինվորներից որևէ մեկը վատառողջ էր կամ չէր կարողանում մասնակցել առաջադրանքին, ուրեմն նրան փոխարինում էր Հակոբը»:

2010-2015 թթ. ծառայության ընթացքում Հակոբ Ռոստոմյանը արժանացել է բազում խրախուսանքների և շնորհակալագրերի: 2015 թ. մարտին Հակոբը չի երկարաձգում ծառայության պայմանագիրը և զորացրվում է՝ վերադառնալով քաղաքացիական կյանք։ 2016 թվականին Արցախն առերեսվեց հերթական պատերազմին: Ապրիլ յան պատերազմի ժամանակ Հակոբը կորցնում է իր մի քանի ընկերներին, այդ թվում՝ իր լավագույն ընկերներից մեկին՝ իր գումարտակի սպա Արմենակ Ուրֆանյանին։ Հայրիկն ասում է՝ իր հետ զորացրված տղաների հետ որոշել էին մեկնել Մարտակերտ: Բայց կնքվեց զինադադար: Ծառայությունից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմի մեկնարկը, Հակոբն աշխատում էր ֆիզիկայի բնագավառում: Բայց պատերազմը փոխեց շատերի, այդ թվում՝ Հակոբի կյանքի ընթացքը: Սեպտեմբերի 29-ին ճանապարհ ընկավ Մարտակերտ: Նրան նշանակում են վաշտի հրամանատարի տեղակալ։ Հակոբն անմահացել է հոկտեմբերի 6ին: «Երբ հոկտեմբերի 5ին իր ընկերները, զինվորները զանգահարել էին ու ասել, որ ուզում են մեկնել իր մոտ և կռվել իր հրամանատարության ներքո, Հակոբն արձագանքել էր՝ ոչ մեկդ չգաք, պատերազմը ծախված է: Երբ հարցրել էին՝ այդ դեպքում ինչո՞ւ ես մնում, ասել էր՝ բա երեխեքին ով պիտի տիրություն անի»:

Հակոբի զոհվելու օրվա մանրամասների մասին: Մինչ հոկտեմբերի 6-ը երեք օր ու գիշեր բոլոր տեսակի զենքերով հրետակոծվել էին այն դիրքերը, որտեղ Հակոբն իր վաշտով պաշտպանություն էր իրականացնում։ Թշնամին կարծել է, որ այդ դիրքերում այլևս ոչ ոք չկա և հոկտեմբերի 6-ին կազմակերպել է լայնածավալ հարձակում՝ փորձելով ճեղքել պաշտպանությունը։ Թշնամին կարողանում է ժամանակավորապես գրավել հարևան դիրքը։ Հակոբի վաշտը հրաման է ստանում հասնել օգնության և հետ վերցնել այդ դիրքը։

Թշնամին դիմում է ԱԹՍների օգնությանը։ Այդ հրետակոծության ժամանակ վիրավորվում է նաև Հակոբը՝ Ռոստը։ Իրեն օգնության եկած տղաներին ասում է, որ առաջ գնան և հետ վերցնեն դիրքը: Թույլ չի տալիս իրեն օգնություն ցուցաբերել, իր վաշտը խուսափում է ականանետային հարվածներից: Հայրիկն ասում է՝ երբ որդին նկատել է ԱԹՍ-ները, մեկ տեղում կանգնեցրել է վաշտը, տղաներին երեքերեք անցկացրել, որպեսզի որևէ մեկը չտուժի, շարունակել է դա անել անգամ այն ժամանակ, երբ վիրավորվել է: Վիրավորումներից վերջինն, ավաղ, լինում է մահացու Հակոբի համար: Հակոբի հետ անմահանում է նաև տղաներից մեկը: Բայց Հակոբի վաշտը դիրքը հետ է վերցնում, այն թշնամու ձեռքում մնում է մոտ երկու ժամ: Հակոբն անմահանում է նռնակը ձեռքին: Հայրիկն ասում է՝ որդու հետ զրուցել է հոկտեմբերի 6-ի առավոտյան:

«Երբ հոկտեմբերի 7-ին չզանգահարեց, սկսեցի իրեն փնտրել: Ծառայության ժամանակ էլ էր այդպես, եթե մեկ օր չէր զանգահարում, ուրեմն խնդիր կար: Երբ Հակոբը զոհվում է, իր ընկերը թղթի վրա գրում է անունազգանունը, ամրացնում նրա հագուստին: Երբ Մարտակերտից Հակոբին ուղարկում են Ստեփանակերտ, հետո Գորիս, թուղթը հանվում է: Նա անհայտ դի է եղել: Զանգահարել եմ իմ ընկերներին Ստեփանակերտ, ասել՝ մտեք դիահերձարաններ, փնտրեք իրեն, հետո Գորիս և ամենուր: Զանգ ստացա՝ Գորիսի դիահերձարանում 11 անհայտ դի կա, որից մեկն ավագ լեյտենանտ է: Միգուցե տղայիս փնտրելու այս ինտենսիվությունը նպաստեց, որ շուտ գտանք իրեն: Հակոբին տեղափոխել էին Մեծամոր, այնտեղից էլ բերեցինք տուն: Որդուս հոգեհանգիստը հոկտեմբերի 12-ին էր՝ Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Կարողացանք իրեն հրաժեշտ տալ»: Հայրիկն ասում է՝ իրենց ընտանիքին ուժ է տալիս Հակոբը, նրա անձնազոհությունը: «Հակոբը գիտակցաբար զոհվել է այդ հողի համար: Մեր նպատակը պետք է լիներ այդ հողը չհանձնելը: Հիմա ես իր գործը շարունակողն եմ, որ կարողանանք իր նպատակներն իրականացնել: Նա պայքարել է, որ արցախյան հողը հայկական մնա: Ուժ է տալիս այն, որ կարողանանք Հակոբի երազած երկիրը կառուցել, և դավաճանները պատասխան տան, որ կարողանամ գնալ Եռաբլուր և նայել որդուս աչքերին»:

Հ. Գ.- Պահեստազորի ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին
Ամենադիտված