Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջան
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, գրում է Media az-ը։
Հանդիպման ընթացքում իրանական կողմին խիստ բողոք է արտահայտվել՝ կապված Ադրբեջանի և մեր պետության ղեկավարի հասցեին արված վիրավորական հայտարարությունների հետ, որոնք արվել են դեկտեմբերի 29-ին Արդաբիլում Գերագույն առաջնորդի ներկայացուցչի մասնակցությամբ միջոցառմանը։
Միաժամանակ դժգոհություն է արտահայտվել վերջին շրջանում Իրանում բնակչության շրջանում հակաադրբեջանական տրամադրությունների լուրջ բորբոքման առնչությամբ։
Իրանի ներկայացուցչի ուշադրությանն է ներկայացվել, որ Իրանում հակաադրբեջանական քարոզչությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն, երկրների առջեւ դրված նպատակներին ու խնդիրներին։ Նշվել է, որ նման գործողություններն ուղղված են ատելություն ու թշնամանք սերմանելուն, այլ ոչ թե երկկողմ միջպետական ու միջանձնային հարաբերությունների պահպանմանն ու խորացմանը։
