Մոսկվա-Հուրգադա չվերթի ինքնաթիռը սխալմամբ օդ է բարձրացել հինգ մետրանոց պարանով
Ռուսաստան
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից Հուրգադա մեկնող ինքնաթիռը օդ է բարձրացել՝ իր հետ տանելով 5 մետրանոց պարանը, որը տեխնիկները մոռացել են ինքնաթիռից անջատել։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Boeing 737-ը Մոսկվայից Հուրգադա է մեկնել հունվարի 23-ին։ Հետթռիչքային ստուգման ժամանակ տեղի օդանավակայանի աշխատակիցները նկատել են, որ ձախ շասսիի հատվածում ինչ-որ բան է կախված։ Պարզվել է, որ դա հինգ մետրանոց պարան է, որը նախատեսված է օդանավի լիցքավորման ժամանակ հողակցելու համար։ Ենթադրվում է, որ մայրաքաղաքի օդանավակայանի տեխնիկները թռիչքից առաջ պարզապես մոռացել են հեռացնել այն։
Օդանավի կապիտանը զննել է ինքնաթիռը և որոշել չեղարկել հետադարձ թռիչքը։ Ռուսաստանի մայրաքաղաք վերադառնալուց հետո տեխնիկները կրկին զննել են ինքնաթիռը և հայտնաբերել բազմաթիվ քերծվածքներ ֆյուզելաժի հետևի ձախ մասում: Ինքնաթիռը վայրէջք է կատարել։
Ավիացիոն միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը