Կարող է արդյոք Թրամփը Պուտինին ստիպել զիջումների գնալ Ուկրաինայի հարցում. ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ստիպել Ուկրաինայի հարցում զիջումների գնալ։ Այս մասին Gazeta.pl-ին տված հարցազրույցում հայտարարել է լեհ գեներալ Բոգուսլավ Պացեկը։
«Թրամփն ինչ էլ որ մտածի, չի կարող Պուտինին ստիպել զիջումների գնալ»,- ընդգծել է նա։
Պացեկի խոսքով՝ Ռուսաստանի վրա պատժամիջոցների շարունակական ճնշումը չի կարող որևէ բան փոխել ուկրաինական հակամարտության համատեքստում։
Հունվարի 21-ին Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Պուտինը կործանում է սեփական երկիրը՝ հրաժարվելով ստորագրել Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը։ Նրա խոսքով, «Ռուսաստանը մեծ խնդիրներ կունենա», եթե Մոսկվան հրաժարվի ընդունել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համաձայնագիրը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու