Լուկաշենկոն Թրամփին կոչ է արել «պատժամիջոցներ չկիրառել» աշխարհի դեմ
Համաշխարհային Մամուլ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ կաջակցի Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի խաղաղապահ ջանքերին, սակայն նշել է, որ «աշխարհը չպետք է պատժամիջոցների ենթարկվի»։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին ոչինչ չի ստիպի՝ առանց Մոսկվայի շահերը հաշվի առնելու։
Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ Թրամփի իշխանության գալը խնդիրներ չի ստեղծի Բելառուսի համար, սակայն Եվրամիության երկրները պետք է խնդիրներ ակնկալեն։
«Թրամփն ուզում էր շեղել Եվրոպային, և նա Բրիտանիան դուրս բերեց ԵՄ-ից։ Ինչո՞ւ էր դա անհրաժեշտ, եթե Ամերիկան նպատակ ուներ ամրապնդել Եվրամիությունը, - նշել է Բելառուսի ղեկավարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)