Փաշինյանը կկործանի Հայաստանը. Լուկաշենկո
Արտաքին Քաղաքական
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրամիության հետ սիրախաղով կործանում է իր երկիրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններում քվեարկելուց հետո, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Նրանք հիմա սկսել են սիրախաղ անել Եվրամիության հետ, լսեք, [դա] շատ վտանգավոր խաղ է, նա (Փաշինյանը - խմբ․) կկործանի Հայաստանը, հանգստացրե՛ք նրան այնտեղ»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նա նաև մեկնաբանել է հայկական կողմի մեղադրանքները, որ Մինսկն աջակցել է Բաքվին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։ «Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից, թեև այդ պահին [Ադրբեջանի նախագահ] Իլհամ [Ալիևը] պատրաստ էր համաձայնել, որ դա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա»,- նշել է Լուկաշենկոն։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան