Գերմանիայում առաջարկել են արտակարգ դրություն հայտարարել
Համաշխարհային Մամուլ
Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միության խմբակցությունը մտադիր է Բունդեսթագում քվեարկության ներկայացնել միգրացիոն քաղաքականության վերաբերյալ առաջարկություններով բանաձև՝ միգրանտների պատճառով։ Այս մասին գրում է Bild թերթը։
Հոդվածում բերվում են հատվածներ բանաձևի նախագծից, որտեղ ասվում է, որ Գերմանիան բախվում է «բռնության նոր չափերի»։ Որպես ապացույց՝ նշվում է միջադեպը, երբ Աշաֆենբուրգում աֆղանցին հարձակվել է անցորդների վրա, որի ժամանակ երկու մարդ վիրավորվել է։
«Այս ընդհանուր իրավիճակում Գերմանիայի և, հետևաբար, Դաշնային կառավարության պարտականությունն է առաջնահերթորեն կիրառել ազգային օրենսդրությունը, եթե եվրոպական կանոնները չեն գործում, ինչպես նախատեսված է արտակարգ իրավիճակների համար Եվրոպական պայմանագրերով», - ասվում է փաստաթղթում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)