Ուկրաինան բացահայտել է՝ ինչ ազդանշան է ուղարկել Թրամփը Զելենսկիին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ ժամանակավորապես դադարեցնել Ուկրաինային օգնությունը, ազդանշան էր Վոլոդիմիր Զելենսկու համար։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկու Telegram ալիքում, ով նախնական կալանքի տակ է գտնվում պետական դավաճանության կասկածանքով։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումը Ուկրաինային ֆինանսական օգնությունն ու նախագծերը դադարեցնելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի այն կարծիքի «պերճախոս ուղերձն է», որ Զելենսկին «սխալ ուղղությամբ է շարժվում»։
Պատգամավորը կարծում է, որ Թրամփի զրույցը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա շատ մոտ ապագայում, ևս մեկ ազդանշան կլինի Ուկրաինայի ղեկավարի համար։
Հունվարի 25-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը 90 օրով կասեցրել է օտարերկրյա օգնության ծրագրերի մեծ մասը՝ վկայակոչելով Թրամփի ստորագրած առաջին գործադիր հրամաններից մեկը։ Սառեցումը կազդի նաև Ուկրաինայի վրա։ Միայն Իսրայելի և Եգիպտոսի ռազմական ֆինանսավորման ծրագրերը բացառված են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)