ՌԴ քաղաքացիություն ստանալու համար օտարերկրացիներն այսուհետ պարտավոր են «երդում տալ»
Ռուսաստան
Ռուսաստանի կառավարությունը պաշտպանել է օրինագիծը, ըստ որի՝ օտարերկրացիները, ովքեր հրաժարվում են երդում տալուց, չեն կարողանա ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այժմ, «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքի համաձայն, բոլոր չափահաս օտարերկրացիները, ովքեր դիմում են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, պարտավոր են երդում տալ: Ռուսաստանի քաղաքացիություն տալու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օտարերկրացու երդում տալու օրվանից, սակայն համարվում է անվավեր, եթե այն չի ընդունվում մեկ տարվա ընթացքում։
Օրինագծում հաշվի են առնվելու երդումից հրաժարվելու դեպքերը։ Նման սցենարի դեպքում քաղաքացիություն շնորհելու որոշումը նույնպես անվավեր կհամարվի։
Բացի այդ, առաջարկվում է երդում տալու նվազագույն տարիքը 18-ից իջեցնել 14 տարեկանի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ