Տեխասի գիշերային ակումբում հրաձգություն է եղել
Համաշխարհային Մամուլ
Տեխասի Ամարիլո քաղաքի գիշերային ակումբում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել, հայտնում է քաղաքի ոստիկանությունը։
Ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 26-ին։ Անհայտ զինված տղամարդը մեքենայով բարձրացել է գիշերային ակումբ, իջել և կրակ բացել մեծ ամբոխի վրա։ Դրանից հետո տղամարդը նորից նստել է մեքենան և հեռացել։ Հայտարարության մեջ նշվում է, որ տուժածներից ինը հոսպիտալացվել են, սակայն նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում։
«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ինը մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։ Զոհերից մեկը՝ 25-ամյա Ջոն Լավ Լուիման, մահացել է հիվանդանոցում՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներից»,- ասվում է Ամարիլոյի ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ականատեսների շնորհիվ ոստիկանները հայտնաբերել են կրակողի մեքենան։ Արդյունքում՝ հանցագործության մեջ կասկածվող երեք անձինք բերման են ենթարկվել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից