Թուրքիայի հանգստավայրում բռնկված հրդեհի գործով նոր ձերբակալություններ են եղել
Թուրքիա
Թուրքիայում երկու պաշտոնյա է ձերբակալվել Բոլու լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհից հետո: Այս մասին հայտնում է Gazeta ru-ն-ն։
Ըստ աղբյուրի, խոսքը քաղաքի փոխքաղաքապետ Սեդաթ Գյուլեների եւ հրշեջ ծառայության փոխտնօրեն Քենան Քոշքունի մասին է։
Սա դեպքի առնչությամբ բերման ենթարկվածների ընդհանուր թիվը հասցնում է 18-ի։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում հրդեհը տեղի է ունեցել հունվարի 20-ին։ Զոհերի թիվն ավելացել էր ավելի քան վեց անգամ՝ հասնելով 66-ի, ևս 51 մարդ վիրավորվել էր։
