Ռեփեր Մորգենշտերնի հանդեպ դաշնային հետախուզում է հայտարարվել
Ռուսաստան
ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է, որ ռեփեր Մորգենշտերնը հայտնվել է դաշնային հետախուզման մեջ։ Այս մասին հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։
Մորգենշտերնը հեռակա մեղադրվում է օտարերկրյա գործակալների վերաբերյալ Ռուսաստանի օրենսդրությամբ նախատեսված պարտականությունները կատարելուց խուսափելու մեջ։
Ըստ հետաքննության՝ ոչ ուշ, քան 2024 թվականի մարտի 21-ը, նա «նյութեր է տարածել մեսենջերներից և վիդեոհոսթինգ կայքերից մեկում՝ չնշելով, որ դրանք ստեղծվել կամ տարածվել են նրա կողմից»։
Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ Մորգենշտերնի գույքի վրա կալանք է դրվել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ