Պուտինն ու Թրամփը իրենք կքննարկեն հանդիպման հեռանկարները․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը քննարկելու են անձնական հանդիպման հեռանկարները, հնարավորությունները և վայրը։ Այս մասին ճեպազրույցում բացատրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մանրամասնելով, որ զրույցը տեղի կունենա այն ժամանակ, երբ երկու երկրների ղեկավարները նպատակահարմար կհամարեն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սա, որպես կանոն, քննարկում են իրենք՝ պետությունների ղեկավարները, այն ժամանակ, երբ նպատակահարմար են գտնում կազմակերպել նման խոսակցություն»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ