Արթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում 2 միլիոն բարել նավթով տանկեր է խորտակվել Հորմուզում․ Իրանի պնդումը 9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի Բաբլումյանը 42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին» Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». Սուրենյանց Մարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն է ԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը Հավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացել Դոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակը Շելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարում Միշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցին Իտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհը 

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Գիտություն և Մշակույթ

 Հայաստանում օրեցօր ավելի արդիական եւ պահանջված են դառնում մյուզիքլային բեմադրությունները, որտեղ շեշտը դրվում է երգի, պարի եւ թատերական խաղի միաձուլմանը, ինչը նկատելի է գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ։ Հենց մյուզիքլին բնորոշ ձեւաչափով աչքի է ընկնում «Hi Arev» անսամբլը, որը գործում է 2018 թվականից՝ Թագուհի Գեւորգյանի ղեկավարությամբ։

Անսամբլում սովորում են ձայնային եւ պարային տվյալներ ունեցող 4-15 տարեկան երեխաներ, որոնք հետագայում կարող են հանդես գալ թե՛ խմբերի կազմում, թե՛ որպես անհատ։ Խմբի սաները հանդես են եկել Ամանորյա տարբեր ներկայացումների ժամանակ, ինչպես նաեւ մասնիկն են դարձել Հանրապետության Հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառմանն ուղեկցող հեքիաթային մյուզիքլային միջոցառումներին։ Նրանք նաեւ մասնակցություն ունեն Ամանորյա մեկ այլ հեքիաթի, որը կոչվում է «Ձմեռային այգի»․ տեսահոլովակը լույս է տեսել 2024 թվականին, որը երազանքի իրականացման ու հրաշքի մասին է։

Այս տարի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ցուցադրվեց «Մարդուկ Ջարդուկը» մանկական ինտերակտիվ ներկայացումը, որտեղ ներգրավված էին «Hi Arev»-ի սաները։ Խմբի սաներին հանդիսատեսը կարող է նաեւ հիշել «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության օրը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, երբ նրանք կատարեցին «Երևան իմ տուն» երգը` շրջելով Երևանի փողոցներում։ «Ինչպես Հայաստանի բեմերում, այնպես էլ սփյուռքում մենք ներկայացնում ենք միշտ բազմաժանր երաժշտական համերգ-ներկայացումներ թե՛ հայրենասիրական, թե՛ այլ թեմաներով։ Խմբի յուրաքանչյուր անդամ նախ անհատ կատարող եւ պարող է դառնում, հետո նաեւ միասնական աշխատելու ունակություններով աչքի ընկնող մարդ։

Շատ կարեւոր է, որ բեմի մարդիկ միեւնույն ժամանակ կարողանանան երգել, պարել, ունենան բեմական խոսք եւ պահվածք, քանի որ հանդիսատեսը սպասում եւ ակնկալում է դա նրանցից»,-նշում է ղեկավար Թագուհի Գեւորգյանը։ Խմբի սաների անցած ճանապարհը հետաքրքիր է․ եղել են համագործակցություններ տարբեր սիրված արտիստների հետ, Հայաստանում գրեթե բոլոր մեծամասշտաբ միջոցառումներին ունեցել են մասնակցություն, ինչպես նաեւ շրջագայություններ տարբեր երկրներում։ Թեհրանի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ` Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բարձր հովանավորությամբ՝ Հայաստանից «Hi Arev» խմբի սաները մասնակցել են «Զարթոնք» պարախմբի 30-ամյակին եւ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-֊ամյակին նվիրված միջոցառումներին` «Չարի վերջը» երաժշտական ներկայացումով։

Դե իսկ 2024-ի հունիսի 1-ին ընդառաջ, 15 տարվա ընդմիջումից հետո, վերաթողարկվեց հանրահայտ հունիսմեկյան երգը` հին և նոր սերնդի կատարմամբ, ինչպես նաեւ խմբի սաները Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) հետ հանդես եկան «Հայաստանի բալիկներ» երգով։ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի վարչության հրավերով` «Hi Arev» -ի սաներն իրենց մասնակցությունն ունեցան նաեւ Երեխաների պաշտպանության օրվա համար կազմակերպված տոնակատարությանը։ «Hi Arev»-ի սաներն իրենց կրթությունը ստանում են ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, որոնք իրենց հերթին անցել են երկար ճանապարհ եւ ունեն մասնագիտական կրթություն։

Երեխաները սովորում են ոչ միայն պար եւ վոկալ, այլ բեմական ոճաբանություն, խոսք եւ այլն։

Վարդուհի Տերտերյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում2 միլիոն բարել նավթով տանկեր է խորտակվել Հորմուզում․ Իրանի պնդումըՀայիթիի նախագահի այրին հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի ԲաբլումյանըՄելանյա Թրամփը Ալեշկիի գործողությունը անվանել է ապագա համագործակցության հիմք42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին» Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». ՍուրենյանցՄարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն էԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցըFT. Մեծ Բրիտանիան կարող է վերացնել Brexit-ի սահմանային անցակետերը՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի շնորհիվՀավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացելԴոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակըԳուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին մասնակցելու միջուկային զինաթափման ծրագրինՇելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարումՄիշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցինԼուլա դա Սիլվան հույս ունի ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակըԻտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհըՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբAxios․ Վենսը կարող է որոշում կայացնել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեցԱՄՆ-ը հաստատել է Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի միջև նոյեմբերի 19-ին կայանալիք հանդիպումը Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում»Հոգատար հայր, ամուսին, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր. այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկանԵվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. ԱվինյանԱնօդաչուների հարվածից հետո Ազովում 4 ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ դիվերսիայի փորձից հետոՀութիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասինԻրանի էներգետիկան՝ հնարավոր թիրախ․ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են ծրագրումՊեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ինՁեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ ՊապիկյանինՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 16Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումըՍրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել
Ամենադիտված