«Երկիր». Լիսկային ու Կովալին փորձություն է սպասվում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ընտրություններն իսկական փորձություն են դառնալու Սյունիքի և Կոտայքի մարզպետների համար: Մեր տեղեկություններով Սուրիկ Խաչատրյանի և Կովալենկո Շահգալդյանի առջև ՀՀԿ-ի համար հստակ թվով ձայներ ապահովելու լուրջ խնդիր է դրված: Ուշագրավ է, որ այս երկու մարզպետներին զրկել են ընտրությունների համար նախատեսվող ավանդական ֆինանսավորումից: Հանրապետականի համար զգալի ձայներ ապահովելով՝ Սուրիկ Խաչատրյանն այսօր իր շնորհակալությունն է հայտնելու իր ղեկավարությանը, որ «մարիոթյան» հայտնի միջադեպից հետո շարունակեց մնալ մարզպետ: Անցած տարվա ընթացքում շատ խոսվեց Կոտայքի 66-ամյա մարզպետի հրաժարականի մասին, բայց նա շարունակեց պաշտոնավարել: Իսկ վերջին անգամ մարզպետ լինելու բերկրանքը վայելելու համար պետք է «վճարել»»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ