Ֆրանսիայում քննադատել են ԵՄ-ի՝ հակաթրամփյան առևտրային գործարքները
Համաշխարհային Մամուլ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ արագ առևտրային գործարքների իրականացման ծրագիրը սպառնում է ֆրանսիացի ֆերմերներին։ X սոցիալական ցանցում նման կարծիք է հայտնել ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը։
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ԵՀ-ի ղեկավարը սկսել է արագ աշխատել ԵՄ-ի և այլ երկրների միջև նոր հարաբերություններ կառուցելու ուղղությամբ՝ փոխհատուցելու Թրամփի՝ եվրոպական երկրների դեմ առևտրային մաքսատուրքեր մտցնելու սպառնալիքները։
«Ուրսուլա ֆոն դեր Լյայենը արագացնում է մեգա ազատ առևտրի համաձայնագրերն ամբողջ աշխարհում՝ Թրամփի դեմ խաղալու համար։
Ավելի լավ է՝ ֆրանսիացի ֆերմերները զգույշ լինեն։ ԵՄ-ն կջախջախի նրանց, եթե նրանք չարձագանքեն: Եթե մենք հավաքականորեն չարձագանքենք»,- գրել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ պայմանագիր է կնքել Մեքսիկայի հետ և պատրաստվում է պայմանավորվել Մալայզիայի և Հնդկաստանի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)