Նիդեռլանդներում առգրավվել է կոկաին
Համաշխարհային Մամուլ
Նիդեռլանդների մաքսային ծառայությունը Զելանդիայի Վլիսինգեն նավահանգստում մրգերի փաթեթների մեջ թաքցրած կոկաինի խմբաքանակ է առգրավել։ Ըստ թագավորության դատախազության կայքի՝ հայտնաբերված թմրանյութի արժեքը գնահատվում է 10,7 մլն եվրո։
Ըստ այս տեղեկատվության՝ խմբաքանակի ընդհանուր քաշը կազմել է 428 կգ։
Կոկաինը թաքցված է եղել Պերուից Գերմանիա մեկնող մրգի խմբաքանակում։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ կոկաինը առգրավվել և ոչնչացվել է հունվարի 27-ին ոստիկանության և մաքսային մարմինների մասնակցությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)