Տեխասը Մեքսիկայի հետ սահման կուղարկի ավելի քան 400 զինվորականի
Համաշխարհային Մամուլ
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հրամայել է ավելի քան 400 հավելյալ զինվորական, ինչպես նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ ուղարկել Մեքսիկայի հետ սահման՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար, հայտնել են նահանգապետի գրասենյակից, գրում է Euromedia24-ը:
«Տեխասի սահմանային մարտավարական ուժերը կտեղակայեն ավելի քան 400 լրացուցիչ զինվորների, ինչպես նաև C-130 ինքնաթիռներ և Chinook ուղղաթիռներ՝ միանալու Տեխասի ազգային գվարդիայի հազարավոր զորքերին, որոնք արդեն տեղակայված են սահմանին», - ասվում է նահանգապետարանի հայտարարության մեջ:
Նահանգապետի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին չորս տարիների ընթացքում Տեխասը «դիմակայել է Բայդենի վարչակազմի սահմանային ճգնաժամին և ամերիկացիներին պաշտպանելուց նրանց մերժմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դադարեցնել անօրինական ներգաղթյալների հոսքը երկիր, որը նախորդ վարչակազմի օրոք հասել է ռեկորդային մակարդակի։ Զինվորական անձնակազմին հանձնարարվել է օգնել սահմանապահ ծառայությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)