«Հրապարակ». Լրագրողի աշխատանքը գերադասել է պաշտոնից
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանը և ընդհանրապես համակարգն ըստ էության մամուլի ծառայություն չունեն: Ժամանակին վճռաբեկում մամուլի պատասխանատու կար՝ Ալինա Ենգոյանը, որին դիմում էին լրագրողները, երբ դատական համակարգի հետ կապված հարցեր էին ունենում: Սակայն Ալինայի՝ աշխատանքից ազատվելուց հետո այս հաստիքը, կարելի է ասել, չի զբաղեցվել, և դատական համակարգից որևէ ինֆորմացիա ստանալ հնարավոր չի եղել: Երեկ մենք տեղեկացանք, որ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը որոշել է լրատվական-վերլուծական ծառայություն ստեղծել, որը կլրացնի այդ բացը: Մեր տեղեկություններով, ծառայության ղեկավարի պաշտոնն առաջարկվել է «Առավոտ»-ի իրավական հարցերով լրագրող Ռուզան Մինասյանին: Երեկ, ի պատասխան մեր հարցին, Ռուզանն ասաց, որ իսկապես նման առաջարկ արվել է իրեն, սակայն ինքը մերժել է այն՝ նախընտրելով լրագրողի աշխատանքը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ