Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Թուրքիա
Ադրբեջան![Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Թուրքիա](/rs.php?image=/disc/29-01-25/b211a5bdf14a49dd551e472b24dbcd25.jpg&w=780)
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Անկարա՝ մասնակցելու Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի/առևտրի և տրանսպորտի նախարարների 2-րդ եռակողմ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հայտնում է Reprt az-ը։
Այցի ընթացքում նախատեսվում է Բայրամովի ելույթը Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի/առևտրի և տրանսպորտի նախարարների 2-րդ եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)