Կձգտեմ ամեն ինչ անել, որ Ճապոնիայի զբոսաշրջիկների համար Սյունիքը գրավիչ ուղղություն դառնա. դեսպանը՝ մարզպետին
Արտաքին Քաղաքական
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։
Սյունիքի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ մինչ պաշտոնական զրույցը մարզպետն ու դեսպանը դիտարկել են Ճապոնիայի դեսպանության դրամաշնորհով վերջերս ձեռք բերված շտապօգնության մեքենան, որը սպասարկում է սահմանային մի քանի գյուղեր ու կահավորված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։
Ռոբերտ Ղուկասյանը ողջունել է բարձրաստիճան դիվանագետի երկրորդ այցը Սյունիք և շնորհակալություն հայտնել դեսպանության կողմից մարզում իրականացված աջակցության ծրագրերի համար։ Մարզպետը կարևորել է հատկապես արտակարգ իրավիճակներին դիմակայելուն ուղղված տեխնիկական օժանդակությունը, հիշատակել Քաջարան համայնքի գյուղական բնակավայրում խմելու ջրագծի կառուցման աշխատանքը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար ու շեշտել հայ և ճապոնացի ժողովուրդների որդեգրած արժեքների մեջ կարևոր ընդհանրությունը՝ ժողովրդավարությունը։
Պարոն Յուտական նշեց նաև, որ իր այցերի ընթացքում նկատել է մարզի զբոսաշրջային մեծ ներուժը և իր աշխատանքի ընթացքում կձգտի ամեն ինչ անել, որ Ճապոնիայի քաղաքացիների համար Սյունիքն այդ առումով գրավիչ ուղղություն դառնա։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան