Լույս չի լինի. հասցեներ Բժիշկը զգուշացրել է կծու սննդի պատճառով ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի մասին Կրասնոյարսկի երկրամասում թռիչքի ընթացքում ուղևորատար ուղղաթիռի պատուհանն ընկել է CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերի Տարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի 

Նոր բեռ քաղաքացիների ուսերին ու նոր խնդիրներ բոլորի համար. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգն անհանգստությունների, բուռն քննարկումների և մեծ դժգոհությունների առիթ է դարձել: Մասնագետները տարբեր գնահատականներ են տալիս: Ի մասնավորի՝ օրերս հրավիրված մամուլի ասուլիսում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն անդրադարձավ հանրության շրջանում առկա մտահոգություններին: Նրա խոսքով, հայտարարագիրը Հարկային օրենսգրքում նշված է որպես ֆիզիկական անձի եկամտային հարկի տարեկան հաշվարկ: Տնտեսական հատվածի բոլոր պաշտոնյաները շեշտում են, որ դա եկամուտների հայտարարագիր է, մինչդեռ, ըստ Սարգսյանի, դա եկամտային հարկի հաշվարկ է, իսկ նպատակն իրավական ակտով անձանց հարկումն է:

 

Քաղաքացիները տարակուսած էին, որ պետք է հայտարարագրեն ցանկացած չափի գումարային գործարք: ՊԵԿ-ն «արձագանքեց» առկա դժգոհությանը՝ փոփոխություն կատարվեց որոշման մեջ, որի համաձայն պետք է հայտարարագրել միայն 300 հազար դրամից ավելի արված գործարքները: Սարգսյանի խոսքով, այստեղ թյուրըմբռնում կա, մասնավորաբար՝ մինչև 300 հազար դրամ չհայտարարագրելու հոդվածին հաջորդում է նախադասություն, որտեղ գրված է՝ խոսքը վերաբերում է նվազեցվող եկամուտներին: «Նվիրատվությունները և փոխառությունները, անհատույց ստացված դրամական միջոցները ֆիզիկական անձի դեպքում հարկման ենթակա չեն, բայց ո՞վ է որոշում՝ այդ գումարը նվիրատվությո՞ւն էր, պարտքով ստացված գումա՞ր, չհարկվո՞ղ էր, թե՞ ոչ»: Քաղաքացիական օրենսգրքի 595 և 878 հոդվածների համաձայն, նվիրատվության և փոխառության պայմանագրերը կնքվում են գրավոր, ուստի միայն դրանք են օրինական համարվում: Մինչդեռ նախկինում պայմանավորվածությունները մեծմասամբ բանավոր էին: Ստացվում է, որ եթե 2024 թվականին քաղաքացին ունեցել է այդպիսի գործարքներ, բայց չունի պայմանագրեր, ապա պետք է դրանք վերականգնի, հակառակ պարագայում՝ կարող է խնդիրների առաջ կանգնել:

Եկամուտները հայտարարագրելու որոշումը իշխանությունները բնորոշում են որպես կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու միջոց: Սարգսյանը սա կեղծ թեզ է համարում: Վստահ է, որ առանց այս գործիքի կոռուպցիան շատ հեշտ հնարավոր է բացահայտել՝ պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված յուրաքանչյուր անձի դեպքում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելով:

Մեկ այլ մտահոգությունը վերաբերում է բանկային գաղտնիքին: Ակնհայտ է դառնում, որ շատ քաղաքացիներ պարզապես չեն կարողանալու ինքնուրույն լրացնել հայտարարագիրը և դիմելու են նման ծառայություն մատուցող տարբեր ընկերությունների և անհատների: «Ֆիզիկական անձի համար չկա տարբերություն՝ իր բանկային գաղտնիքին տիրապետեց հարկային ծառայության աշխատակիցը, թե հաշվապահական կամ խորհրդատվական ընկերության ինչոր աշխատակից: Ու ոչ ոք չգիտի՝ որտե՞ղ է օգտագործվելու քաղաքացու բանկային գաղտնիքը»:

Եկամուտների հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն, ինչն էլ իր հերթին դառնալու է ավելորդ բեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա: Կարծիքներ կան, որ այն կնպաստի երկրում աղքատության ցուցանիշի բարձրացմանը, համատարած ֆինանսական վերահսկողությանը, սա էլ իր հերթին կհանգեցնի քաղաքացիների արտագաղթի ծավալների ավելացմանն ու ներգաղթի նվազմանը: Սարգսյանի դիտարկմամբ, արտագնա աշխատանքի մեկնածները Հայաստանում պետք է իրենց եկամուտները 20 տոկոսով հարկեն, ու հաշվի առնելով փոխարժեքային այսպիսի անբարենպաստ պայմանները՝ կորոշեն իրենց ընտանիքներին տեղափոխել Հայաստանից:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է կծու սննդի պատճառով ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի մասին Կրասնոյարսկի երկրամասում թռիչքի ընթացքում ուղևորատար ուղղաթիռի պատուհանն ընկել է CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերիՏարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերինՈ՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ինԿարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը Շոգը չորացնում է արոտավայրերը և վնասում պանիրը․ Ֆրանսիան բախվել է կլիմայական նոր մարտահրավերի Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին Այս պատերազմը պետք է արդար ավարտվի․ Զելենսկի Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ 2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ)16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴԱվերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով Օվերչուկ․ Հայկական արտադրանքի արտահանման վերահասցեավորումը չի փոխարինել ռուսաստանյան շուկային Փարիզի արվարձանում գազի պայթյունից 2-ամյա երեխա է զոհվել Հռոմի պապ Լևոն XIV-ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. ՄանրամասներԿաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը. Կան զոհեր«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները Բաքվից հստակ պահանջ՝ Իրանին․ երկաթուղու շինարարությունը պետք է արագացվի
Ամենադիտված