Թուրք նախարարի վրա ձվեր են շպրտել
Թուրքիա
Թուրքիայում թուրք-ադրբեջանական բարեկամությանը նվիրված համերգի ժամանակ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության հարցերով նախարար Էրթողրուլ Գյունայի վրա ձվեր են շպրտել. տեղեկացնում է Salamnews.org-ը՝ հղում կատարելով թուրքական Anadolu գործակալությանը:
Համերգին մասնակցել են նաև Գյունայի կինը, Ադրբեջանի փոխվարչապետ Էլչին Էֆենդիևը և այլ պաշտոնատար անձինք:
Նախարարին «ձվակոծել են» «Ուսանողական կոլեկտիվներ» կազմակերպության անդամները: Նախարարի թիկնապահներն ու իրավապահ մարմիներն օրինախախտ քաղաքացիներին դուրս են բերել դահլիճից:
Եվս մի քանի ուսանող ձերբակալվել է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)