ԱՄՆ-ում կործանված ինքնաթիռում եղել են ռուս գեղասահորդներ Շիշկովան և Նաումովը
Ռուսաստան![ԱՄՆ-ում կործանված ինքնաթիռում եղել են ռուս գեղասահորդներ Շիշկովան և Նաումովը](/rs.php?image=/disc/30-01-25/455fbd1303371691d5488d60dbdd05bf.jpg&w=780)
ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում կործանված ինքնաթիռում եղել են գեղասահքի զույգերի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Ռուսաստանի հավաքականի անդամ Վադիմ Նաումովը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Ավելի վաղ սպորտային գործակալ Արի Զաքարյանը հայտնել էր, որ ինքնաթիռում «գեղասահորդներ և ռուս նախկին մարզիչներ են եղել»։
Նա, սակայն, նշել է, որ չի ցանկանում հայտնել նրանց անունները, քանի դեռ ավելի ստույգ տեղեկություն չի հայտնվել։ Նա շեշտել է, որ «այնտեղ լավ ծանոթներ են եղել»։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)