Լիտվան հայտարարել է՝ պատրաստ է զորք ուղարկել Ուկրաինա
Համաշխարհային Մամուլ
Լիտվայի զինված ուժերի հրամանատար Ռայմունդաս Վայկշնորասը հայտարարել է երկրի պատրաստակամության մասին՝ «ստանձնելու Եվրոպայում կայունության պատասխանատվությունը» և զորքեր ուղարկելու Ուկրաինայի տարածք։ Նրա խոսքերը մեջբերում է LRT-ն։
«Եթե հարցնեք՝ արդյո՞ք Լիտվան կարող է զորք ուղարկել Ուկրաինա, այո, մենք հավանաբար կքննարկենք դա: Կլինի քննարկում, և ես կարծում եմ, որ մենք նույնպես պետք է պատասխանատվություն ստանձնենք Եվրոպայում կայունության համար»,- ասել է նա։
Հունվարի 23-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքը հայտարարեց, որ տեղին կլինի քննարկել Բունդեսվերի` Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու հնարավորությունը հակամարտության ավարտից հետո։
Հունվարի 15-ին Financial Times-ը գրել էր, որ եվրոպական երկրները չեն կարողանում խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա, քանի որ ակտիվորեն ներգրավված են հակամարտությունում՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն։ Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ եվրոպական զորքերի տեղակայման գաղափարը չափազանց խնդրահարույց է։
