Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ Նեթանյահու Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Իրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍ Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Ստուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿ ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը Սեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով Մարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում 

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերների հետ

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման և իրականացման շուրջ համագործակից միջազգային կառույցների գործընկերների հետ, որոնք հունվարի 29-31-ն աշխատանքային այցով ժամանել են Հայաստան:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ողջունելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերներին՝ նախարարը կարևորել է ՀՀ կառավարության ամենաառաջնային ծրագրերից մեկի՝ «Ակադեմիական քաղաքի» իրականացման հաջորդ փուլում միջազգային գործընկերների հետ  արդյունավետ համագործակցությունը:

«Սա իսկապես խոշոր նախագիծ է՝ տարբեր բաղադրիչներով, որը կպահանջի բոլոր կողմերի ներգրավվածությունը՝ նախանշված նպատակներին լիակատար հասնելու համար։ Վստահ եմ, որ բոլորիս պատրաստակամությունը, ձեր փորձագիտական աջակցությունը և շահագրգիռ կողմերի՝ հայաստանյան համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների, դասախոսների և ուսանողների ակտիվ ներգրավվածությունը կնպաստեն նախագծի հաջող իրականացմանը»,- ասել է նախարարը։

Նախագծի իրականացումը խթանելու առումով նախարարն անդրադարձ է կատարել նաև ակադեմիական քաղաքի իրականացման հետ կապված առանցքային գործընթացներին, որոնցից մեկը ներդրումային պլանի մշակումն է, մյուսը` օրենսդրության բարելավումը, որոնց իրագործման համար ևս միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կարևոր է:

ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանի նշմամբ՝ այժմ ընթացքի մեջ է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակի մշակման փուլը, որից հետո պաշտոնապես կհաստատվի գլխավոր հատակագիծը, իսկ այնուհետև կմեկնարկեն ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները:  «Մենք արդեն ունենք բոլոր պայմանագրերը գործընկերների հետ»,- ասել է Սարգիս Հայոցյանը:

Հանդիպմանը մասնակցել են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը 2024 թ․-ին մշակած և ներկայում քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական GMP International GmbH Architects and Engineers ճարտարապետաինժեներական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության ծրագրերի համակարգող Ջորջետա Աուկտուրը, քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման համար պատասխանատու գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning) ընկերության տնօրեն Յոհան Ռաբենը, տրանսպորտային շարժունակության նախագծի մշակման համար պատասխանատու իտալական «Սիստեմատիկա» ընկերության տնօրեն Դիեգո Դեպոնտեն։

Ամբողջ գործընթացը համակարգելու է GMP ընկերությունը, իտալական  «Սիստեմատիկա» ընկերությունը մշակելու է ակադեմիական քաղաքի ներքին շարժունության մոդելը և կապակցվածությունը հանրապետության տրանսպորտային ցանցի հետ: Մյունխենի տեխնիկական համալսարանի գործընկերները մշակում են բովանդակային գործընթացը՝ բուհերի խոշորացման քաղաքականության համատեքստում: Մյուս գործընկերները մշակելու են քաղաքի հայեցակարգը, այն է՝ թե ինչպես է գործելու ներքին տնտեսական և կենցաղային համակարգը:

GMP ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլի գնահատմամբ՝ այժմ ընթանում է գաղափարից գործնական աշխատանքի անցնելու փուլը, և ընդհանուր տեսլականը ճիշտ ուղու վրա է. «Այս փուլում ինժեներներ են աշխատելու նախագծի շուրջ, և այն դառնալու է իրականություն՝ գաղափարից դեպի իրագործում ճանապարհը դնելով ամուր հիմքերի վրա: Այսպիսով, առաջին փուլում պետք էր հասկանալ, թե ինչ է ակադեմիական քաղաքը, իսկ այս փուլն այն մասին է, թե մեր պատկերացրած ակադեմիական քաղաքը ինչպես պետք է  իրականացնել»:

«Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության ծրագրերի համակարգող Ջորջետա Աուկտուրի խոսքով՝ իրենց մասնաբաժինը «Ակադեմիական քաղաք» ծրագրում համալսարանների միավորման, խոշորացման գործընթացին աջակցելն է: Առանձին զբաղվելու են նաև տեխնոլոգիական կլաստերի մշակմամբ, օգնելու են ուժեղացնել կրթության և գիտության կապը, որից, ըստ Ջորջետա Աուկտուրի, ավելի շահելու են տնտեսությունն ու արդյունաբերությունը, կրթությունն ու գիտությունը: «Եվրոպական փորձը ևս ցույց է տալիս, որ միավորումները, խոշորացումները և ռեսուրսների մեկտեղումը կառավարման ավելի արդյունավետ մոդել է՝ ամրապնդելու կրթության և արդյունաբերության կապը»,- հավելել է նա:

Տրանսպորտային շարժունակության նախագծի մշակման համար պատասխանատու իտալական «Սիստեմատիկա» ընկերության տնօրեն Դիեգո Դեպոնտեն ասել է, որ ուսումնասիրելու են ակադեմիական քաղաք տանող բոլոր ուղղությունները, թե՛ արտաքին, թե՛ ներքին տեղաշարժը և մշակելու են ռազմավարություն՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Այս համատեքստում նա նշել է, որ առանցքային դեր է ունենալու երկաթգծի շահագործման հնարավորությունը, քանի որ մեքենաների ծանրաբեռնված շարժը պետք է թեթևացնել՝ դեպի ակադեմիական քաղաք հանրային տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս ապահովելու նպատակով:

RSUP ընկերության տնօրեն Յոհան Ռաբենն էլ հավելել է, որ ծրագրի հաջող իրականացման համար առանցքային է տարբեր պետական գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ ներգրավվածությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ ՆեթանյահուՖրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմինՌուսաստանը՝ ավելի քան 120 ԱԹՍ-ով հարձակման է ենթարկել Ուկրաինան․ Կիևը հարվածել է Սոչիի նավթի պահեստինՎերջապես ամեն ինչ ավելի հեշտ կլինի. կենդանակերպի այս նշանները դուրս են գալիս դժվարին շրջանից Պեսկովը զգուշացրել է․ Ուկրաինայում հրթիռների արտադրության օբյեկտները կդառնան ՌԴ-ի թիրախՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտել
Ամենադիտված