«Իրավունք». Նիկոլը դիմել է Սյամոյին, վերջինս գլուխ է գովացել, թե՝ սպասեք, «մեգա պլան» եմ գծել
Հայկական Մամուլ
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն Փաշինյանը հիմա ինքն է ցանկություն հայտնել հանդիպել հայտնի կամանդյուշիի հետ։ Նույն աղբյուրների համաձայն վերջինիս մոտ որպես բանագնաց ուղարկել է ոչ ավել ոչ պակաս Անդրանիկ Քոչարյանին։
Ասում են, սակայն, կամանդյուշին իրեն վայել քմծիծաղով ճանապարհել է բանագնացին ասելով, թե հստակ պայմանների դեպքում կհանդիպի։ Իսկ մտերիմ շրջապատում էլ գլուխ է գովացել, թե սպասեք, մեգա պլան եմ գծել»:
