Պակիստանի նախագահը վերադարձել է հայրենի երկիր
Աշխարհ
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հունվարի 13-ի առավոտյան Դուբայից վերադարձել է հայրենի երկիր։
Նախօրեին Զարդարին մասնավոր մեկօրյա այցով մեկնել էր Դուբայ։ Պակիստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները հայտնել են, որ նախագահի այցը ոչ մի կապ չունի երկրում տիրող քաղաքական ճգնաժամի հետ։
Այժմ Պակիստանում քաղաքական ճգնաժամ է, երկրի կառավարության և ռազմական խունտայի միջև լարված փոխհարաբերությունների պատճառով։
Քաղաքական ճգնաժամը հասունացել է անցյալ տարվա մայիսից, երբ ամերիկյան զորքերի կողմից Պակիստանում սպանվեց «Ալ–Ղաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը։
Բեն Լադենի սպանությունից հետո Պակիստանի ռազմական իշխանությունը Զարդարիին մեղադրում է Պակիստանի ազգային և պետական շահերը համարժեք չպաշտպանելու մեջ։ Հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ