Կրիպտոարժույթի ընկերությունները մեծ ներդրում ունեն Թրամփի երդմնակալության մեջ
Համաշխարհային Մամուլ
Կրիպտոարժույթի ընկերությունները միլիոնավոր դոլարներ են նվիրաբերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության կոմիտեին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Bloomberg-ը։
Նրա խոսքով, «Coinbase Inc.»-ը, «Crypto.com»-ը, «Galaxy Digital»-ը, «Paradigm Operations»-ը և «Payward Inc.»-ը 1-ական միլիոն դոլար են ուղարկել Թրամփին, իսկ «Robinhood Markets»-ը կատարել է $2 միլիոն նվիրատվություն:
Հրապարակումը հիշեցնում է, որ նախկինում Թրամփը թերահավատորեն էր վերաբերվում կրիպտոարդյունաբերությանը, սակայն նրա դիրքորոշումը հետագայում փոխվել է։ Վերադառնալով Սպիտակ տուն՝ նա ստորագրել է ԱՄՆ-ն «մոլորակի կրիպտո մայրաքաղաք» դարձնելու գործադիր հրամանը և ներդրող Դեյվիդ Սաքսին նշանակել է արհեստական ինտելեկտի և կրիպտոարժույթների ոլորտում ԱՄՆ վարչակազմի քաղաքականության համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)