Չինաստանը Պենտագոնից 10 անգամ մեծ ռազմական կենտրոն կկառուցի
Համաշխարհային Մամուլ
Չինաստանը Պեկինի մերձակայքում կառուցում է ռազմական հրամանատարական կենտրոն, որը 10 անգամ մեծ կլինի Պենտագոնից։ Այս մասին գրում է Financial Times թերթը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության արբանյակային պատկերները, որոնք նա ձեռք է բերել։
Նրա տվյալներով՝ Պեկինից 30 կմ հարավ-արևմուտք կա ավելի քան 6 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ, ըստ ռազմական փորձագետների, տեղակայվելու են ամրացված բունկերներ։ Վերլուծաբաններն այդ օբյեկտն անվանել են «Պեկինի ռազմական քաղաք» և այն 10 անգամ մեծ է Պենտագոնից։ Ռազմական կենտրոնը նախագծված է լինելու Չինաստանի բարձրագույն ղեկավարության անվտանգությունն ապահովելու համար հակամարտության սրման դեպքում, կարծում է թերթը։
Արբանյակային տվյալների համաձայն՝ շինարարությունը սկսվել է 2024 թվականի կեսերին։
Այս պահին շինհրապարակում ռազմական ներկայության նշաններ չկան, սակայն կան լուսանկարելն ու անօդաչու թռչող սարքերի թռիչքներն արգելող նշաններ, պնդում է թերթը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ