Հայաստանում ՏԱՑ-ը 2024-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ աճել է 8 տոկոսով
Տնտեսություն
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Հիմնական աճն ապահովել են
Արդյունաբերություն - 4.7 %
Գյուղատնտեսություն - 1.6 %
Շինարարություն - 14.5 %
Առևտուր - 17.0 %
Ծառայություններ - 10.6 %:
