Բուհ ընդունվելու համար 1-ին փուլում օտար լեզուներից քննություն է հանձնելու 6538 դիմորդ
Գիտություն և Մշակույթ
Փետրվարի 1-ը բուհի ընդունելության միասնական քննությունների 3-րդ օրն է։ Օտար լեզուներից քննություն է տեղի ունենալու 50 քննական կենտրոնում, որից 17-ը Երևանում է, 33-ը՝ մարզերում։
ԳԹԿ-ից հայտնում են, որ քննությանը մասնակցելու է 6538 դիմորդ, որից Երևանում՝ 2384-ը /2361-ը՝ անգլերեն, 12-ը՝ գերմաներեն, 7-ը ֆրանսերեն և 4-ը՝ իսպաներեն/։
Մարզերում անգլերեն է հանձնելու 4091, գերմաներեն՝ 43, ֆրանսերեն՝ 20 հոգի, ընդհանուր՝ 4154 դիմորդ։ Քննության տևողությունն օտար լեզուների դեպքում 2,5 ժամ է։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան