Լավրովը հանդիպում կունենա ԱՊՀ դեսպանների հետ
Ռուսաստան
Փետրվարի 3-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ԱՊՀ դեսպանների հետ՝ քննարկելու 2024 թվականի համագործակցության արդյունքները և 2025 թվականի առաջնահերթությունները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Փետրվարի 3-ին Մոսկվայում տեղի կունենա ավանդական նախաճաշ՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանում հավատարմագրված ԱՊՀ անդամ երկրների դեսպանների միջև»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Զախարովան հավելել է, որ հանդիպման ընթացքում Լավրովը կամփոփի 2024 թվականին Համագործակցության շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները, կքննարկի 2025 թվականի փոխգործակցության առաջնահերթությունները, ինչպես նաև գործընկերներին կտեղեկացնի միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումների մասին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ