Պուտինը պատրաստվում է ուղերձով դիմել Դաշնային ժողովին
Ռուսաստան
Ներկայումս ընթանում են Դաշնային ժողովին ՌԴ նախագահի ուղերձի նախապատրաստական աշխատանքները, սակայն Կրեմլը դեռ չի կարող նշել միջոցառման ամսաթիվը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անշուշտ, համակարգված նախապատրաստություն է ընթանում։ Երբ ամսաթիվը պարզ կդառնա, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Կրեմլի խոսնակը։
