Այն, որ Ադրբեջանն էսկալացիա է ուզում հրահրել, գիտենք. չպետք է տրվենք այդ ցանկությանը. Փաշինյան
Արտաքին Քաղաքական
Այն, որ Ադրբեջանը էսկալացիա է ուզում հրահրել, գիտենք, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր խնդիրն է, որ ուրիշների էսկալացիա հրահրելու ցանկությանը չտրվենք, հակառակ դեպքում՝ կլուծենք ոչ թե այն խնդիրը, որ մենք ենք ուզում, այլ կլուծենք այն խնդիրը, որ իրենք են ուզում»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ եթե արձագանքենք Ադրբեջանին, գուցե, «սրտներս հովանա», բայց դրա արդյունքում լուծվի ոչ թե Հայաստանի, այլ՝ Ադրբեջանի խնդիրը։
«Հետևաբար, մենք պետք է լինենք սառը դատողություններով»,- հավելեց նա։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան