Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Իմ պրակտիկայում առաջին անգամ եմ հանդիպում նման դեպքի, երբ հայկական նվագախմբում պղնձյա փողայիններն ավելի լավ են հնչում, քան լարայինները․ Թոփչյան

Գիտություն և Մշակույթ

Հայ պատանի տաղանդավոր երաժիշտները ելույթ կունենան «ԵրազԱրտ» կրթական նախաձեռնության համերգի շրջանակում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտների ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա փետրվարի 1-ին, 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահի նորաբաց կամերային սրահում, մուտքն ազատ է: Այս մասին հայտնում են  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից։ 

«ԵրազԱրտ» նախաձեռնությունն արդեն 19 տարի է ինչ ակտիվ գործունեություն է ծավալում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ սերտ համագործակցությամբ: Այն ուղղված է հայ տաղանդավոր պատանի երաժիշտների կատարելագործմանն ու նրանց կարիերայի առաջխաղացմանը: «ԵրազԱրտ»-ում դասավանդում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտները, դասընթացները տեղի են ունենում ինչպես ողջ տարվա ընթացքում, այնպես էլ ամառային դպրոցի ձևաչափով: Ուշադրության կենտրոնում են Երևանի երաժշտական դպրոցների, քոլեջների և կոնսերվատորիայի տաղանդավոր սաները, որոնց հնարավորություն է տրվում կատարելագործել իրենց կատարողական հմտությունները Ֆիլհարմոնիկ նվագախմբի փորձառու, նվագախմբային և մենահամերգային պրակտիկ գործունեություն ծավալող երաժիշտների հսկողությամբ: Պատանի երաժիշտներին տրամադրվում են բարձրորակ, թանկարժեք գործիքներ. մինչ օրս արտասահմանից ձեռք է բերվել ավելի քան 140 երաժշտական գործիք և բազմաթիվ աքսեսուարներ:

Ուշադրության կենտրոնում հիմնականում պղնձյա և փայտյա փողային գործիքներ նվագող պատանիներն են, կան նաև կոնտրաբասահարների և հարվածային գործիքների դասարաններ, ծրագրվում է կազմել նաև ալտահարների դասարան: Աշակերտներին վարպետության դասեր են տալիս նաև Ազգային ֆիլհարմոնիկի հրավիրյալ աշխարհահռչակ մենակատարները, նրանց անհրաժեշտ աջակցություն է տրամադրվում հեղինակավոր միջազգային մրցույթների մասնակցելու և արտասահմանում անվանի երաժիշտների մոտ վարպետության դասերի կուրս ստանալու համար: Օրինակ՝ «ԵրազԱրտ»-ի աջակցությամբ՝ այժմ տաղանդավոր պատանի ջութակահար Էդուարդ Դայանը Շվեյցարիայում կատարելագործվում է աշխարհահռչակ ջութակահար Զախար Բրոնի մոտ, իսկ գալարափողահար Մարինե Դավթյանը՝ Նորվեգիայ հեղինակավոր AGDER համալսարանում:

«ԵրազԱրտ» նախաձեռնության ղեկավար և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսերն Արման Պադարյանը նշում է. «Մեր երկրի գլխավոր նվագախմբում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկում, կենտրոնացած են լավագույն ուժերը: Սակայն մի քանի տասնամյակ է, ինչ գոյություն ունի նվագախմբի փոխարինող կազմի, ինչպես նաև սերնդափոխության խնդիր, հատկապես փողային խմբերում: Երկարամյա հետևողական գործունեության շնորհիվ, այժմ ունենք պղնձյա և փայտյա փողային պատանի երաժիշտների խոստումնալից խումբ, որոնք մասնագիտանում են ոչ միայն մենակատարի, այլ նաև նվագախմբային երկացանկի մեջ: Եվ որ շատ կարևոր է, նվագում են փորձառու, ավագ սերնդի երաժիշտների հետ մեկ բեմի վրա, անգամ նույն նվագախմբում, այս երաժշտական փորձառությունը շատ կարևոր է երիտասարդների մասնագիտական աճի համար»:

Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո գործող նորաստեղծ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմում նվագում են  18 երաժիշտ, որոնք ավելի քան 12 տարի է կատարելագործվում են «ԵրազԱրտ»-ում: Պատանեկան նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը առաջին փորձերի ժամանակ նշել է. «Իմ պրակտիկայում առաջին անգամ եմ հանդիպում նման դեպքի, երբ հայկական նվագախմբում պղնձյա փողայիններն ավելի լավ են հնչում, քան լարայինները»:

Տարիների ընթացքում «ԵրազԱրտ»-ի դասընթացներին մասնակցել են հարյուրավոր աշակերտներ, այս տարի նրանց թիվը 35-ն է: Միջազգային համերգային գործունեության և կրթության նպատակով աջակցություն է տրամադրվել այնպիսի տաղանդավոր երիտասարդ երաժիշտների, ինչպիսիք են ջութակահարուհի Դիանա Ադամյանիը, դաշնակահարուհի Եվա Գևորգյանը, թավջութակահար Արտյոմ Իոնիսյանը, հոբոյահար Հայկ Հեքեքյանը և շատ ուրիշներ: «ԵրազԱրտ» նախաձեռնությունը Հայաստանում գործում է «ԵրազԱրտ» Բոստոն հիմնադրամի աջակցությամբ:

 


 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված