Հյուսիսային Կորեան նոր բալիստիկ հրթիռներ է փորձարկել
Աշխարհ
Հյուսիսային Կորեան կարճ տարածություն թռչող նոր բալիստիկ հրթիռներ է փորձարկել։ Այս մասին հաղորդում է BBC–ն՝ վկայակոչելով Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի իր աղբյուրները։
Երեք հրթիռներ են արձակվել հունվարի 12-ին Հյուսիսային Կորեայի արեւելյան ջրերում։ Այդ տիպի բալիստիկ հրթիռների թռչելու հեռավորությունը հասնում է 120 մղոն։
Հյուսիսային Կորեան առաջին անգամ չէ, որ անցկացնում է հրթիռների փորձարկումներ։ Վերջին անգամ փորձարկել էր անցյալ տարվա դեկտեմբերին, որից մի քանի ժամ անց պաշտոնապես հայտարարվել էր երկրի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան լուրը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ