Իսրայելի զինվորներն արցունքաբեր գազ են բաց թողել ցուցարարների վրա
Մերձավոր Արևելք
Արևմտյան ափի Հարբոն քաղաքում տասնյակ երիտասարդներ բախումներ են ունեցել Իսրայելի բանակայինների հետ` շպրտելով քարեր և շշեր զինվորների նկատմամբ: Իսրայելական զորքերը պատասխանել են նրանց՝ բաց թողնելով արցունքաբեր գազ:
Բախումները սկսվեցին իսրայելական բանակի կողմից պաղեստինցի պատանու սպանությունից հետո: Իսրայելի սահմանապահ ջոկատի ղեկավարը նշել է, որ 17-ամյա պատանին սպանվել է այն բանից հետո, երբ նա զենք է բարձրացրել: Սակայն պաղեստինցիները նշում են, որ պատանու մոտ զենք չի եղել, և նա կանգ չի առել ռազամակայանի մոտ, քանի որ խնդիր է ունեցել լսողության հետ և չի լսել զինվորների հրամանը:
Այս մասին նշում է Associated press գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ