Գիշերվա ընթացքում խոցվել է 9 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Ռուսաստան
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են ինը անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՊՆ Telegram ալիքը։
Պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ 7 անօդաչու թռչող սարք են խոցել Բրյանսկի շրջանի, ինչպես նաև մեկը՝ Բելգորոդի և Սարատովի շրջանների վրա։
Մինչ այս, Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հաստատել էր, որ շրջանի տարածքում յոթ անօդաչու թռչող սարք է խոցվել։ Նրա խոսքով՝ հարձակման հետեւանքով ավերածություններ կամ զոհեր չեն եղել։
Ուրբաթ առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ռուսական շրջանների վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 49 անօդաչու թռչող սարքեր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ