Դոնալդ Թրամփն իրագործել է իր սպառնալիքը. Bild
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նորընտիր. նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից ապրանքների համար բարձր մաքսատուրքեր սահմանելու իր սպառնալիքը։ Այս մասին գրում է Bild-ը։
Այսօրվանից գործում են նոր սակագներ։ Նախագահի որոշման մասին հունվարի 31-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ «Կանադան, Մեքսիկան և Չինաստանը հնարավոր են դարձրել ապօրինի թմրանյութերի մուտքը Ամերիկա»,- ասել է նա: Ի պատասխան՝ Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանում Մեքսիկայից և Կանադայից և 10 տոկոս՝ Չինաստանից ներկրված ապրանքների վրա։
Թրամփի մամուլի քարտուղարը նաև ասել է, որ ինքը դեռևս չի որոշել ԵՄ ապրանքների մաքսատուրքերի թարմացման ժամանակացույցը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից