ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին
Արտաքին Քաղաքական
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցել է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը` պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
Այս նստաշրջանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է մեր երկրի պատվիրակ Արուսյակ Ջուլհակյանը: Վեհաժողովի օրակարգում էին ռուս-ուկրաինական պատերազմին, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերող եւ այլ հարցեր:
