Արևմուտքը վախենում է կորցնել Ուկրաինայի «հսկայական գանձարանը». National Interest
Համաշխարհային Մամուլ
Արևմուտքը կարող է կորցնել Ուկրաինայում ռազմավարական կարևոր ռեսուրսները։ Այդ ռեսուրսները կարող են հայտնվել Ռուսաստանի տրամադրության տակ։ Այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է National Interest ամսագրի հոդվածում։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի կարևոր օգտակար հանածոները գտնվում են «չափազանց մոտ ներկայիս ճակատային գծին»։
Եթե այդ ռեսուրսներն ընկնեն Ռուսաստանի ձեռքը, Մոսկվան կստանա «հսկայական գանձարան»:
