Իսրայելը ՀԱՄԱՍ-ին է հանձնել 180 բանտարկյալի
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել 183 պաղեստինցի բանտարկյալների՝ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ հրադադարի համաձայնագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
Նշվում է, որ ազատված պաղեստինցիներից մի քանիսին տարել են Հորդանան գետի արևմտյան ափ, ոմանց էլ՝ Գազայի հատված։
Հունվարի 30-ին Իսրայելի բանտերից ազատ է արձակվել 110 պաղեստինցի բանտարկյալ։
Փետրվարի 1-ի առավոտյան ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել երեք իսրայելցի պատանդի։ Կարմիր Խաչի ներկայացուցիչները իսրայելցիներին ուղեկցել են Իսրայելի պաշտպանության բանակի և Գազայի հատվածում գտնվող Շին Բեթ ռազմաբազա, որից հետո նրանք հատել են սահմանը և մտել հրեական պետություն և շարժվել դեպի նախնական ընդունման կետ։
