Կիպրոսի նախագահը սպառնալից հաղորդագրություններ է ստացել
Համաշխարհային Մամուլ
Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հաստատել է, որ սպառնալից հաղորդագրություն է ստացել։ Այս մասին հայտնում է Sigma հեռուստաալիքը։
«Ես հաստատում եմ կատարվածի փաստը և լիովին վստահում եմ Կիպրոսի Հանրապետության իշխանություններին»,- ասել է Խրիստոդուլիդիսը։
Կիպրոսի նախագահը նաև ընդգծել է, որ չի ցանկանում որևէ այլ բան ավելացնել այս հարցի հետ կապված։
Ինչպես հայտնում է Sigma-ն, հանրապետության նախագահը երկու օր առաջ անձնական հեռախոսին սպառնալից հաղորդագրություններ է ստացել։ Ուղարկողի ինքնությունը հայտնի չէ։
Ավելի ուշ Կիպրոսի իշխանությունները պարզել են, որ հաղորդագրությունն ուղարկվել է բանտից՝ ազատազրկվածներից մեկի կողմից: Դրա հետ կապված խուզարկություն է անցկացվել բանտի կենտրոնական բաժանմունքում։
