Ուկրաինան մոտ է խաղաղությանը․ Զելենսկի
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ այժմ Ուկրաինան ավելի մոտ է խաղաղությանը, քան երբևէ` Ռուսաստանի հետ 3 տարվա լայնածավալ պատերազմի ընթացքում։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ այժմ պետք է ամեն ինչ անել կայունությունը վերականգնելու և բոլոր ուկրաինացիների համար արդար խաղաղություն ապահովելու համար։
Այս մասին հայտնում է «24 Канал»-ը՝ վկայակոչելով «Associated Press»-ին Վլադիմիր Զելենսկու տված հարցազրույցը։
Զելենսկու խոսքով՝ այսօր Ուկրաինան ավելի մոտ է խաղաղությանը, քան երբևէ։
«Եվ այսօր մենք ավելի մոտ ենք նրան, քան երբևէ՝ պատերազմի այս երեք տարիների ընթացքում։ Մենք պաշտպանել ենք մեր պետությունը, մեր անկախությունը, մեր երկիրը»,– ընդգծել է Զելենսկին։
Միաժամանակ նախագահը նշել է, որ Ուկրաինան ահռելի կորուստներ է կրել այս արյունալի պատերազմում։ Զելենսկին ասել է, որ հպարտանում է ուկրաինացի հերոս ժողովրդով։
