Թուրքիայում բեռնատար է ընկել կամրջից (լուսանկարներ)
Լուսանկարներ
Թուրքիայի երկրի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա քաղաքում բեռնատար և ավտոմեքենաներ են ընկել կամրջից, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, ավելի քան քսանը՝ վիրավորվել, հայտնում է Ria Novosti-ն։
«Շանլըուրֆայի Բիրեքիք թաղամասում բեռնատարը, որի արգելակները խափանվել են, դիմացի մեքենաների հետ միասին կամրջից դուրս է թռել, վթարի հետևանքով երեք մարդ մահացել է, 22-ը՝ վիրավորվել», - հաղորդում է հեռուստաալիքը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ վթարի հետեւանքով զոհվածներն ու վիրավորները Թուրքիայի քաղաքացիներ են։





