AZAL-ը դադարեցնում է Բաքու-Աստրախան-Բաքու երթուղով բոլոր չվերթները
Ադրբեջան
«AZAL»-ը անորոշ ժամանակով դադարեցնում է բոլոր չվերթները Բաքու-Աստրախան-Բաքու երթուղով՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ Աստրախանի օդային տարածքի պարբերական փակման պատճառով վերջերս, ներառյալ այսօր, «AZAL Airlines ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր թռիչքները Բաքու-Աստրախան-Բաքու երթուղով՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»:
Ընկերությունը նշել է, որ այս երթուղու տոմսեր ձեռք բերած ուղևորները «կարող են ամբողջությամբ փոխհատուցվել կամ փոխել երթուղին առանց տուգանքի»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)