Արմեն Սարգսյանը պայթյունի հետևանքով կորցրել է ձախ ոտքը, նա կոմայի մեջ է․ նոր մանրամասներ
Ռուսաստան
Երկուշաբթի՝ փետրվարի 3-ին, հայտնի դարձավ, որ Մոսկվայի «Алые Паруса» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորված Արմեն Սարգսյանը կորցրել է ոտքը։ Նա ներկայումս գտնվում է կոմայի մեջ, հաղորդում է Mash Telegram ալիքը։
Վիրավորվել է նաև երեք մարդ՝ երկու տղամարդ և մեկ աղջիկ։
Նրանցից մեկի մոտ ախտորոշվել է մատների կտրած-ծակած վերքեր, կոնտուզիա և բազմաթիվ բեկորային վերքեր։ Նա և երկրորդ տուժածն ունեն աջ և ձախ սրունքների կոտրվածքներ։
Նշենք, որ միակ մահացածի ինքնությունը դեռ պարզված չէ։ Սակայն ենթադրվում է, որ Սարգսյանի երկրորդ անվտանգության աշխատակիցն է։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել